Рубрика: Բոլոր դասերը

Ամենամեծ ընդհանուր բաժանարար
Յուրաքանչյուր բնական թիվ, որի վրա բաժանվում է տվյալ բնական
թիվը, կոչվում է վերջինիս բաժանարար։
Օրինակ՝
12-ի բաժանարարներն այն թվերն են, որոնց վրա 12-ը բաժանվում է
առանց մնացորդի։
12-ը առանց մնացորդի բաժանվում է 1, 2, 3, 4, 6, 12 թվերի վրա,
ուրեմն 1, 2, 3, 4, 6, 12 թվերը 12-ի բաժանարարներն են։
Այժմ 1-ին տողում գրենք 12-ի բոլոր բաժանարարները, իսկ 2-րդ
տողում գրենք 34-ի բոլոր բաժանարարները՝
12-1,2,3,4,6,12
34-1,2,17,34
1-ը և 2-ը 12-ի և 34-ի ընդհանուր բաժանարարներն են, 2-ը այդ թվերի
ամենամեծ ընդհանուր բաժանարարն է։
Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի
բաժանարար է, կոչվում է նրանց ընդհանուր բաժանարար։
Տրված բնական թվերի ընդհանուր բաժանարարներից ամենամեծը
կոչվում է նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարար։
Երկու բնական թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը
նշանակելու համար օգտագործում ենք փակագծեր՝ ( )։
Գրում ենք այսպես՝ (12,34)=2
Առաջադրանքներ
Գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
15 և 18 (15, 18)=3
24 և 16 (24, 16)=8
18 և 24 (18, 24)=6
240 և 60 (240, 60)=60
250 և 50 (250, 50)=50
4 և 7 (4, 7)=1
5 և 11 ( 5, 11)=1
14 և 9 ( 14, 9)=1
25 և 5 ( 25, 5)=5
16 և 32 (16, 32)=16
10 և 8 (10,8)=2
20 և 24 (20, 24)=4
100 և 20 (100, 20)=20
6 և 7 (6, 7)=1
150 և 30 (150, 30)=30
18 և 36 (18, 36)=18
15 և 40 (15, 40)=5
40 և 70 (40, 70)=10
28 և 18 (28,18)=2
Խնդիր
Հեռուստամրցույթին մասնակցելու համար հավաքված
մեծահասակներից և երեխաներից թիմեր պետք է կազմեն այնպես, որ
բոլոր թիմերում լինեն հավասար քանակով մեծահասակներ և
հավասար քանակով երեխաներ։ Ամենաշատը քանի՞ այդպիսի թիմ
կարելի է կազմել 45 մեծահասակներից և 54 երեխաներից։

9

Оставьте комментарий