Рубрика: Բոլոր դասերը

15 12 22

Վիլյամ Սարոյան. «Բան ունեմ ասելու»:

Առաջադրանքներ

Ա) Գրավոր մեկնաբանե’ք հետևյալ մտքերը․

  • Շատ  բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է․․․
  • Պետք է գոհանալ քո ունեցածով:
  • Չկան  ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:
  • Այդ ջերմ ու անուշ մարդիկ ինձ համար իմ ծնողներն են:
  • Ձեզնից  յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար: 
  • Պարտադիր չէ հարուստ լինել որպիսի նվերներ տալ ցանկացած իրնել եթե սրտանց ես նվիրում դա յուրաքանչյուր նվերից էլ թանկ է:
  • Եվ  ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:
  • Կյանքը բումերանգ է ինչ անես փոխադարձ կվերադարձվի քեզ կրկնապատիկը:

Բ) Առանձնացրե՛ք Ձմեռ պապին ուղղված խոսքերը։ Համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք։ Հիմնավորե՛ք։

Փորձե՛ք չափից շատ բան չուզել, թեև կարևոր չէ, թե որքան եք ուզում, կամ ինչքան քիչ եք ստանում, տուն սրտաբեկ մի՛ գնացեք, որովհետև դուք տեսաք ու զրուցեցիք նրա հետ, իսկ նա ձեզ չտվեց էն, ինչ ցանկանում էիք: Կարիքավոր մարդիկ շատ կան. փորձեք չափից շատ բան չուզել, փորձեք բավարարվել ձեր ունեցածով, որովհետև ձեր ունեցածը լիուլի է. չէ՞ որ աշխարհը ձեզ տրված է ապրելու համար, իսկ աշխարհը լավ տեղ է, չէ՞ որ դուք ցերեկ ունեք՝ դըպրոց գնալու և խաղի համար ու չէ՞ որ գիշեր ունեք՝ տուն վերադառնալու, գրքեր կարդալու, անկողին մտնելու և քնելու համար. չէ՞ որ ձեզ կյանք է տրված. ոչ ոք ձեզ չի մեղադրելու շատ ուզելու համար. սարսափելի շատ-գոնե՝ ամեն Սուրբ Ծնունդին,- բայց վատ մի՛ զգացեք դրա համար, որովհետև դուք ավելին ունեք, քան որևէ մեկը: Իսկ դու, Ձմեռ պապ, քեզ հիմարի տեղ մի՛ դիր, հա՞: Նրանց շարունակ մի՛ հարցրու, թե ինչ են ուզում. նրանց մի՛ ստիպիր կարծելու, թե դու պատրաստվում ես տալու իրենց ուզած ամեն ինչը, իսկ հետո բան էլ չես տալիս: Մի քիչ խելք ունեցիր էդ գլխիդ մեջ, էլի: Փորձիր ցույց տալ նրանց, թե որչափ արդեն ունեն, նույնիսկ եթե նրանք աղքատ են, նույնիսկ եթե իրոք կարիք ունեն թե՛ իսկական տների, թե՛ զգեստների, թե՛ ուտելիքի և թե՛ բոլոր մյուս բաների: Փորձի՛ր քաջալերել նրանց, հաճույք զգալ էն բանից, ինչ որ ունեն: Նրանք հավատում են քեզ, ուրեմն աշխատեցրու՛ ուղեղդ: Եթե չես կարողանում նրանց տալ ինչ ուզում են, փորձի՛ր նրանց հասկացնել, թե որքան արդեն ունեն: Քեզ մի՛ պահիր հասարակ մարդ արարածի պես. նրանք քեզ հավատ են ընծայում, նրանք հավատացած են, որ դու կարող ես ցանկացած բան անել, ամեն, ամեն ինչ, իսկ դու անկարող ես, ուստի թող նրանք դա իմանան, էդ դեպքում փշրված սրտերով չեն վերադառնա իրենց ետնախորշերը: Մենք սիրում ենք քեզ, Ձմեռ պապ, բայց փորձի՛ր ուղեղդ շարժել, էլի: Հարցն իրերը չեն, որ նրանք ուզում են կամ որոնց կարիքն ունեն, ու դու պարտավոր ես դա նրանց սովորեցնել: Դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ կարևոր չէ՝ ինչքան քիչ բան ունեն, նրանք միշտ էլ կարող են ուրիշներին տալ, և դու պետք է սովորեցնես նրանց, որ միայն տալն է նրանց երջանկացնելու: Եվ դու ես պարտավոր նրանց տեղեկացնել, որ իրենք ստիպված չեն «ինչ-որ բաներ» տալ: «Ինչ-որ բաները» կարելի է գնել, բայց էն լավ բաները, որոնք կարող են տրվել, չեն կարող գնվել: Լավ բաները ծնվում են մարդկանց մեջ, և դրանք էնտեղ են միշտ՝ սպասելով դիմացինին փոխանցվելուն: Եվ մարդկանց նվիրելը միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել: Հիմա դառնամ ձեզ, երեխանե՛ր: Սուրբ Ծննդյան տոնի լույսերն ավելի պայծառ չեն, քան ձեր հոգու լույսերը: Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում եք՝ ես սիրում եմ ձեզ: Չկան ավելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր իսկ սրտերը: Չկա ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օր, քան ցանկացած սովորական օր, երբ հիշում ես, որ տալը, այո՛, ավելի լավ է, քան ստանալը: Իսկ ձեզնից ամեն ոք կարող է տալ: Ձեզնից յուրաքանչյուրը մի-մի միլիոնատեր է՝ հրաշալի բաներ տալու համար: Ոչ մի ընծա ավելի թանկարժեք չէ, որքան էն, ինչ տալիս եք ձեր ունեցածից: Եվ ինչքան շատ տաք, էնքան շատ կստանաք: Սպասե՛ք, երեխանե՛ր: Արդեն գիտեք, որ մեզ պես դուք էլ եք մեծանալու և գուցե նույնիսկ էն ժամանակ էլ չիմանաք, թե ձեզնից յուրաքանչյուրը միշտ ինչ պետք է տա և ստանա ու գուցե մտածեք, թե ինքներդ էլ չեք ստացել լավ բաներ, երբ երեխա եք եղել: Դուք պարտավոր եք իմանալ, որ լավ բանը ձեզ համար, մեզնից յուրաքանչյուրի համար միայն էն է, թե մեզնից ամեն մեկն ինչ պետք է տա, իսկ մեզնից ամեն մեկը մեծ անելիք ունի՝ ավելի շատ, քան ինքը՝ Ձմեռ պապը: Դուք պարտավոր եք դա իմանալ, երեխանե՛ր: Եթե երբևէ ցանկանում եք երջանիկ լինել, դուք պետք է գիտակցեք դրա մասին էս պահից:

Ես համաձայն եմ, քանի որ պետք չէ երեխաներին զուր հույսեր տալ:

Рубрика: Բոլոր դասերը

Ավետիք Իսահակյան | Արևի մոտ

Առարադրանքներ`

  1. Պատմվածքի համար նոր ավարտ հորինի’ր։


2. Բնութագրի’ր հերոսներին։

3.Պատմվածքից առանձնացրո՛ւ քեզ համար ամենից հուզիչ հատվածը և հիմնավորի՛ր։

-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

Ես ընտրեցի այս հատվածը քանի որ այն ինեձ համար շատ հուզիչ էր, քանի որ տղան գտավ իր ընտանիքը:

4.Շարունակի’ր միտքը`«Եթե հանդիպեի տղային»:

Եթե հանդիպեյի տղային ամեն հարցով նրան կոգնեյի, նոր հագուստ կնվիրեի: Կվորդեգրեյի նրան և առողջ և երջանիկ կապրեինք:

5. Բացատրի՛ր ստեղծագործության վերնագիրը:

Ստեղծագործության անունն էր ՝ <<Արևի մոտ>>

Ստեղծագործության անունը փոխաբերական իմաստով էր ասվում՝ արևի մոտ:

Բայց այստեղ տղան իսկապես գտավ իր արևին:

Рубрика: Բոլոր դասերը

01 12 22

Առաջադրանքներ

587֊ա,բ,գ,դ, 588֊ա,բ,գ,դ,589, 590, 591, 592֊ա,բ,գ,դ, 593֊ա,բ,գ, 594֊ա,բ,գ, 595, 596, 599

  1. Հաշվե՛ք.
    ա) (–3) · (–7)=21 գ) (–1) · (–20)=20
    բ) (+3) · (+4)=12 դ) (+8) · (+5)=40
  2. Հաշվե՛ք.
    ա) (–8) · (+16)=-128 գ) (+17) · (–4)= -68
    բ) (–7) · (+5)=-35 դ) (+21) · (–6)= -126
  3. Կատարե՛ք ամբողջ թվերի բազմապատկում.
    ա) (–4) · (–5)=20 գ) (+32) · (–6)=-192 ե) (+1) · (+23)=23 է) (–19) · (+7)=-133
    բ) (–8) · 0= 0 դ) 0 · (–1)=0 զ) (+14) · (–25)= -350 ը) (–10) · (+12)=-120
  4. . Առանց բազմապատկում կատարելու համեմատե՛ք. ա) (–5) · (–7) > 0, դ) (+3) · (+9) > (+8) · (–7), բ) (–8) · (+6) < 0, ե) (–14) · (–12) > (–10) · (+2), գ) (+16) · (–5) < 0, զ) (+20) · (–1) < (–6) · (–3)։
  5. Համեմատե՛ք թվերը.
    ա) (–5) · 0 < 4, գ) –100 < 100 · (–3) · 0,
    բ) (7 · 0) · (–9) > –2, դ) 8 > 37 · (0 · 20)։
  6. Գտե՛ք արտադրյալը.
    ա) 16 · (–3) · 6= -288 գ) 14 · (–5) · (–7)= 490
    բ) (–8) · (–4) · 3= 96 դ) (–15) · 17 · (–2)= 510
  7. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի
    հավասարություն.
    ա) -21 ։ 3 = –7, գ) 48 ։ (–8) = –6,
    բ) -10 ։ (–5) = 2, դ) (–45) ։ 15 = –3,
  8. Համեմատման նշաններից ո՞րը պետք է դնել աստղանիշի
    փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ համեմատում.
    ա) (–4) · (–5) > 0,
    բ) (–8) · 5 < 0,
    գ) 7 · (–3) < (–2) · (–1),
  9. Կատարե՛ք գործողությունները.
    ա) (+3) · (–8) + (–6) · (+2) – (–4) · (–7)=-60
    բ) (–13) · (–6) – (+4) · (+18) – (–5) · (+20)=106
    գ) (–25) · (+4) – (+100) · (–1) + (+4) · (–40)=-160
    դ) (+2) · (–5) + (–3) · (–7) – (+16) · (–7)=123