Рубрика: Բոլոր դասերը

Հետաքրքրաշարժ մայրենի

1.Դասավորիր տառերն այնպես, որ բառ ստացվի:

նաշու, նղասե, մաիտան, նագուր, կոփիթոր, թոռա, լագդ;

Աշուն, սեղան, մատանի, գարուն, փոթորիկ, աթոռ, գդալ

2․Ախոյան, աղմուկ, հարկատու, սուլոց, ելակետային, անեզր, բոլորովին, անհավանական, հաղարջենի, դեղձի բառերի մեջ ի՞նչ կենդանիներ ես տեսնում:

 3. Ո՞ր թվականը ունի հականիշ, որը, սակայն, թվական չէ: 

առաջին

4․Կարապետ բառին նայելով  քանի՞ գոյական ես տեսնում:

կարապ,պետ, կար, տեր, պատ,կետ, կապ

5. Գրի ՛ր գոյականներ, որոնց առաջին կամ վերջին տառը փոխելով կստանաք թվականներ:

ուլ, մաս, երեկ, ցեց:

Рубрика: Բոլոր դասերը

10.02.23

Կարդա’ Հ․ Թումանյանի ինքնակենսագրությունը։

Առաջադրանք`

1.Ընթերցելուց հետո 7-10 նախադասությամբ գրի’ր խոհերիդ, զգացողություններիդ մասին։
Թումանյանի ինքնակենսագրությունը կարդալուց ես շատ բան հասկացա: Տխրեցի, իմանալով նրա մեծ վիշտը։ Աննկարագրելի ցավ է կերցնել սիրելի որդուն։ Աշխարհում ոչ մի բան չէր կարող և ոչինչ չկար, որ մխիթարեր Թումանյանին։ Ես մի շատ մեծ տխրություն զգացի, աննկարագրելի մի բան։ Ես հասկանում եմ ինչ է նշանակում հարազատ մարդու կորուստը,կարոտը, որ դու այլևս նրան չես տեսնելու և մնում են միայն հիշողություններ և նկարներ․․․
2. Ինքնակենսագրականից ելնելով բնութագրի’ր Թումանյանի ծնողներին։

Հ․Թումանյանը սիրով և հպարտությամբ է խոսել ծնողների մասին։ Նրա հայրը՝ Տեր Թադեոսը, եղել է իրենց գյուղի քահանան։ Նա ազնիվ, չափազանց մարդասեր, առատաձեռն ու զվարճախոս մարդ է եղել։ Բայց ունեցել է նաև մի խոր լրջություն։ Չնայած նրա հայրը քահանա էր, բայց նշանավոր հրացանաձիգ էր ու ձի նստող։ Թումանյանի խոսքերով՝ հայրը եղել է ամենալավ ու ամենամեծ բանը, որ ունեցել է կյանքում։
Իսկ մայրը բոլորովին այլ մարդ է եղել, երկու ծայրահեղ տարբեր մարդիկ։ Մայրը՝ Սոնան նույն գյուղից է եղել, մի սարի աղջիկ և ինչպես գյուղացիներն էին ասում մի «գիժ պախրի կով»։ Նրա մայրը միշտ վիճել է հոր հետ նրա անփոյթ և շռայլ բնավորության համար։
3.Ինչպիսի°ն էր գյուղական ուսումնարանը։ Կա°ն արդյոք նմանություններ ներկայիս դպրոցների եւ այդ ուսումնարանների միջեւ։

Գյուղական ուսումնարանը տարբերվում է ներկա դպրոցներից։ Այն ժամանակ վարժապետը՝ մանկավարժը շատ խիստ է եղել, երբեմն դաժան, ինչպես Թումանյանն է նկարագրում՝ ականջները քոքահան էր անում և  մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Իսկ ներկա դպրոցներում չկա նման բան, աշակերտներից շատերը չեն հարգում իրենց ուսուցիչներին, չեն սովորում։ Չնայած սխալ է ծեծել ու պատժել երեխաներին, բայց նաև սխալ է չսովորելն ու չհարգել մեծերին։