Рубрика: Без рубрики

24. 05 2021

Իմ ուսումնական տարին

Բոլոր մարդիկ իրենց կյանքում ունենում են ձեռքբերումներ։ Ես էլ ուզում եմ պատմել իմ ձեռքբերումների մասին։

Իմ ամենամեծ ձեռքբերումը միջավայրի փոփոխությունն էր։ Այս տարի ես տեղափոխվեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։ Այստեղ ունեցա նոր ընկերներ և նոր ուսուցիչներ, որոնց շատ սիրեցի։ Միջավայրը փոխելով, ինքս էլ փոխվեցի՝ մեծացա, դարձա ինքնուրույն և ինքնավստահ։

Իմ ձեռքբերումներից է նաև մեր կրթահաալիրի հետաքրքիր առօրյան։ Այստեղ ես հնարավորություն ունեմ ստեղծագործելու և շրջագայելու Հայաստանի տեսարժան վայրերով։

Ես ուզում եմ լավ սովորել,հաջորդ տարիներին ունենալ նորանոր ձեռքբերումներ և ընտրել այնպիսի մասնագիտություն,որն ինձ կուղեկցի ամբողջ կյանքում։

Շատ եմ սիրում գործարարի մասնագիտությունը։ Ուզում եմ ունենալ իմ սեփական գործարանը և տնօրինել այն։ Իմ գործարանում ես կարտադրեմ նոր սերնդի ավտոմեքենաներ։ Այդ ավտոմեքենաները պետք է կարողանան սլանալ և՛ օդում, և՛ ջրում, և՛ ցամաքում։ Եվ քանի որ երկրագնդի վրա պակասում են նավթի ու գազի պաշարները, կստեղծեմ մի նոր նյութ, որով կաշխատի իմ արտադրած ավտոմեքենան։

Տարվա ընթացքում մենք հաճախ ենք իրականացրել մի շարք նախագծեր, որոնցից ամենաշատը ինձ դուր են եկել ուսումնական ճամփորդությունները։ Մենք դասարանով այցելել ենք Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, որտեղ կատարել ենք պեղումներ; Ես շատ նոր գիտելիքներ ձեռք բերեցի այդ ճամփորդության ընթացքում և պատրաստ եմ կրկին մասնակցել նման նախագծերի։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s