Рубрика: Բոլոր դասերը

07. 05 2021

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Թրատամ վագրերը վաղուց արդեն գոյություն չունեն։ Նրանք ապրել են միլիոն տարի առաջ։ Դա վերջին մեծագույն սառցադաշտերի ժամանակաշրջանն էր։

Նրանց բնորոշ է մեկ յուրօրինակություն։ Թրատամ վագրերը շատ խոշոր ու երկար վերին ժանիքներ ունեն, որոնք մշտապես դուրս ցցված են եղել երախից։ Այդ պատճառով էլ նրա ծնոտները հատուկ կառուցվածք են ունեցել։

Թրատամ վագրի ժանիքները հուժկու և սարսափելի զենք էին։ Դրանք օգնում էին գիշատչին, որ սմբակավոր կենդանիներ որսա։ Միանգամայն հնարավոր է, որ թրատամ վագրը հարձակվել է նույնիսկ փղերի վիթխարի նախնիների վրա։

Դուրս գրի՛ր ընդգծված բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Խոշոր-մեծ

Ժանիք-ատամ

Երախ-բերան

Հուժկու-ուժեղ

Վիթխարի-հսկայական

Պատասխանի՛ր տեքստի հարցերին։

1.Ե՞րբ և ո՞ր ժամանակաշրջանում են ապրել թրատամ վագրերը։

Նրանք ապրել են միլիոն տարի առաջ։ Դա վերջին մեծագույն սառցադաշտերի ժամանակաշրջանն էր։

2․ Ո՞րն էր նրանց յուրօրինակությունը։ Դո՛ւրս գրիր տեքստի համապատասխան նախադասությունը։

Նրանց բնորոշ է մեկ յուրօրինակություն։ Թրատամ վագրերը շատ խոշոր  ու երկար վերին ժանիքներ  ունեն, որոնք մշտապես դուրս ցցված են եղել երախից։

3. Ո՞րն էր թրատամ վագրերի զենքը։

Թրատամ վագրերի զենքը իրենց ժանիքներն էին։

4. Ի՞նչ կենդանիներ էին որսում նրանք։

Նրանք որսում էին սմբակաոր կենդանիներ։

Դո՛ւրս գրիր քեզ ամենից շատ հետաքրքրող հատվածը։

 Նրանք ապրել են միլիոն տարի առաջ։

Գրի՛ր կանաչով նշված բառերի հականիշները։

Մեծագույն-փոքրագույն

Երկար-կարճ

Վերին-ներքին

Օգնել-խանգարել

Տեքստից դո՛ւրս գրիր երկուական գոյական, ածական ևբայ։

ԳոյականԱծականԲայ
ՅուրօրինակությունՎիթխարիԱպրել
ԺանիքՄեծագույնՕգնել

Տրված գոյականները դարձրո՛ւ ածականներ։

Հսկա- հսկայական

Գեղեցկություն-գեղեցիկ

Յուրօրինակություն-յուրօրինակ

Երկարություն-երկար

Հնություն-հին

Տրված բառերով բառակապակցություններ կազմի՛ր։

Թրատամ վագր

Փետրավոր կենդանի 

Տգեղ կառուցվածք

Մեծ   սառցադաշտ

Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը։

Նրանք ապրել են միլիոն տարի առաջ։

Ենթակա-նրանք

Ստորոգյալ-ապրել

Կետադրի՛ր նախադասությունը։

Միանգամայն հնարավոր է, որ թրատամ վագրը հարձակվել է նույնիսկ փղերի վիթխարի նախնիների վրա։

Տեքստից դո՛ւրս գրիր երկու պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։

Թրատամ վագրի ժանիքները հուժկու և սարսափելի զենք էի՞ն։

Թրատամ վագրերը շատ խոշոր  ու երկար վերին  ժանիքներ  ունեն։

Արդյո՞ք Թրատամ վագրերը շատ խոշոր  ու երկար վերին  ժանիքներ  ունեն։